00:00:00

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 1 ամսական երեխայի մարմին

11:10, 28 փետրվար 2025 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շահեն Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «Կենսաբանական մահ»։

Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության տարածքյին բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30