00:00:00

Ինչպե՞ս առողջապահական ծախսերից գումարի վերադարձ ստանալ. Ավանեսյան

06:55, 28 փետրվար 2025 Քաղաքականություն

Խրախուսում ենք, որ ընտանիքում ծնողները ծախսերն իրականացնելիս ուշադիր լինեն, որպեսզի կարողանան հետ վերադարձ ունենալ. եթե ընտանիքից երկու հոգի աշխատում և եկամտահարկ են վճարում, ապա նրանք միայն առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի վերադարձ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջապահական ծախսերի համար՝ 50 հազար դրամ, կրթական ծախսերի համար՝ 100 հազար դրամ, բայց ընդհանուր ոչ ավելի, քան 100 հազար դրամ։ Ծախսերից յուրաքանչյուրի համար կա առանձին շեմ, բայց դրանց գումարը չպետք է գերազանցի 100 հազար դրամը»,-ասաց Ավանեսյանը՝ խոսելով առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին։

Նա հորդորեց առողջապահական ծառայություններից օգտվելիս վճարել անկանխիկ և վերցնել հաշվարկային փաստաթուղթ։

«Ցանկացած անձ, ով աշխատում և եկամտահարկ է վճարում, լրացնում է հայտարարագիր, նա կարող է ապահովագրական ընկերությունից ստանալ ձեռք բերված փաթեթի արժեքից 50 հազար դրամի չափով ծախսի վերադարձ»,-նշեց Առողջապահության նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր