00:00:00

Դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու հիմք չկա․ ՍՇՎ-ների նվազման տենդենց ենք նկատում. Անահիտ Ավանեսյան

06:47, 28 փետրվար 2025 Քաղաքականություն

Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե՛ դպրոցների բացակայությունների, թե՛ առաջնային օղակի դիմելիության, և թե՛ հիվանդանոցների սոմատիկ բաժանմունքներում։ Եթե մեր մոնիտորինգը հուշի, որ կարիք կա դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու, մենք դա կանենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին։

«Այս պահին և սրանից առաջ համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չի հանդիսացել։ Վերջին 3 օրվա ընթացքում մենք որոշակի նվազման տենդենց ենք նկատում, ինչը շատ կարևոր է»,-ասաց Ավանեսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր