00:00:00

Բաքվում հայ գերիների նվաստացումը մեր ազգային պատվի ու արժանապատվության ոտնահարում է

06:19, 28 փետրվար 2025 Բլոգ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Մենք մոռացել ենք, որ մերձավորարևելյան հինավուրց ազգ ենք, և այս տարածքում պատիվն ու արժանապատվությունը շատ թանկ հասկացություններ են։ 

Գրեթե ամբողջովին հողին հավասարեցված Գազայում պաղեստինցիները կարողանում են իսրայելական բանտերից ազատել տալ հազարավոր իրենց հայրենակիցների՝ նրանց փոխանակելով իսրայելցի գերիների և նույնիսկ նրանց աճյունների հետ։

Հակամարտության երկու կողմերի համար էլ սեփական գերիների և նույնիսկ նրանց աճյունների վերադարձի հարցը համազգային պատվի և արժանապատվության խնդիր է, ինչը չի կարող պարզ մարդկային հարգանք չառաջացնել։

Մինչդեռ մեր գերիները Բաքվի բարբարոսական վարչախմբի պիղծ ձեռքերում ամեն օր ենթարկվում են նվաստացման և կտտանքների, ինչը մեր բոլորի նվաստացումն է, մեր ազգային պատվի ու արժանապատվության ոտնահարումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր