00:00:00

Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ պաշտպան

17:15, 26 փետրվար 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին իրր թվիթերյան էջում գրել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հացադուլից մեկ շաբաթ անց նրա արյան ճնշումը հասնում է 140/11-ի, նա նիհարել է վեց կգ (13 ֆունտ), իսկ Ադրբեջանի զինվորական դատարանը մերժել է դատը հետաձգելու հինգ միջնորդություն և պնդել է Ռուբենին մասնակցել, չնայած նա ուշաթափվելու եզրին է»:

Փաստաբանը նշել է, որ չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան մասնակցել միայն նստած։

Գենսերի խոսքով՝ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է:

Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին անհապաղ պահանջել միջազգային բժշկի կողմից զննություն Վարդանյանին և հետաձգել դատաքննությունը հացադուլի ընթացքում:

Գենսերը նաև կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել քաղաքականապես մոտիվացված այս գործընթացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր