00:00:00

Փետրվարի 18-ից հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվում ընթացող դատական ֆարսի ժամանակ

22:32, 25 փետրվար 2025 Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 18-ից հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է  Բաքվում դատական ֆարսի ժամանակ։ 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած խիստ սահմանափակ տեղեկություններից պարզ է դառնում, որ այսօր Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։

Այնուհետեւ Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողությունը վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։

Իրեն առաջադրված մտացածին մեղադրանքների վերաբերյալ հարցերին Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր