Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքնազգացողությւոնը վատացել է, նիստն ընդհատվել է, ապա բժշկական զննումից հետո վերսկսվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի։ Նրա փաստաբանի միջնորդությունը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել առանց քննարկման։
Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է մարտի 4-ին։
Հիշեցնենք, որ Վարդանյանը փետրվարի 19-ին հացադուլ էր հայտարարել։