00:00:00

Բաքվի դատարանում այսօր շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը

13:28, 25 փետրվար 2025 Լեռնային Ղարաբաղ

Բաքվի դատարանում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։

Նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։

Վարդանյանը «մեղադրվում Է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու համար»։

Վարդանյանին  մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:

Նա հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով դատական ֆարսի դեմ։

Ռուբեն Վարդանյանը բարձրաձայնել է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր