00:00:00

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կանխեց հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր էսկալացիայի ռիսկն ու կրճատեց միջադեպերը. Սիմոնյան

07:38, 25 փետրվար 2025 Քաղաքականություն

Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում ու հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը: Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ սերտացող և նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակներում»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա դրա վառ ապացույցը համարեց վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձությունները. մեկնարկել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանն ընդգրկվել է Խաղաղության եվրոպական գործիք ծրագրում, ԵՄ-ն երկարաձգել է Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը ևս 2 տարով: 

Խոսելով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. 

«Դա ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկը»: 

Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանի ԱԺ-ն փետրվարի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալու ձգտող ՀՀ քաղաքացիների վճռականության իրական դրսևորումն է: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր