00:00:00

ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն ռազմական գործողությունները կդադարեցնի միայն մի դեպքում. Լավրով

10:10, 24 փետրվար 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն դեպքում, եթե արդյունքը գոհացնի ռուսական կողմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

 

 «Մենք պատրաստ ենք բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի հետ, ցանկացած ներկայացուցչի հետ, ով բարեխղճորեն կցանկանա օգնել խաղաղության հասնելու համար, սակայն մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր