00:00:00

Ավինյանի սուտը․ ՆԳՆ–ն հերքում է քաղաքագլխին

09:48, 24 փետրվար 2025 Քաղաքականություն

Սուտն ու մանիպուլյացիան դարձել է այս իշխանության անբաժանելի մասը։ Ամոթաբար ուղիղ եթերում գոյություն չունեցողը որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելու և սեփական անգործությունը այլոց վրա բարդելու առաջամարտիկներից է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ, քաղաքագլուխը հայտարարեց, թե ձնամաքրման աշխատանքները վատ են իրականացվել, որովհետև ամբողջ քաղաքը  ՃՏՊ–ների մեջ է եղել։ Ըստ Ավինյան Տիգրանի ձյուն մաքրող մեքենաները ժամանակին տեղ հասնել չեն կարողացել, որովհետև վարորդների մեծ մասը երթեւեկել է ամառային անվադողերով, ինչի արդյունքում տեղի են ունեցել վթարներ։

«Ձյան տեղումների առաջին օրը տեխնիկայի ուշացման հետևանքով եղել է ծանր խցանում, բայց խցանումների 80 տոկոսը պայմանավորված էին վթարներով, ինչը ամառային անվադողերով վարելու հետևանք է: Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի աշխատանքի տրամաբանությունն է, որ մի թեթև իրար «քսելու» պատճառով ժամերով սպասել ու ստեղծել հերթեր։ Եւ մարդիկ մեղավոր չեն, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է»,-ասել էր Ավինյանը, հավելելով, թե  10 000, 30 000 դրամ վնասի համար ճանապարհ է փակվում։

Մինչդեռ վերջին օրերին տեղի ունեցած ՃՏՊ–ների վիճակագրությունը փաստում է, որ վթարները որեւէ կապ չունեն ամառային անվադողերով երթեևեկելու հետ, որովհետև վարորդները մեքենաները վարում են ձմեռային անվադողերով։ Այսպես փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով։

Այս վիճակագրությունը փաստում է, որ Ավինյանը ուղիղ եթերում կեղծ տեղեկություն է տվել, փորձել է սեփական կառավարման անարդյունավետությունը բարդել այլոց վրա, մինչդեռ ակնհայտ է, որ այս իշխանութունը, ինչպես մյուս բոլոր պարագաներում, այս անգամ ևս թերացել է իր աշխատանքում։

Հ․Գ․ Միաժամանակ պետք է «շնորհակալություն հայտնել Տիգրան Ավինյանին, ի վերջո կարող էր չէ հոր նման հայտարարել, թե օփելի  «համբալ» վարորդներն են մեղավոր, որ համարձակվել են այդ օրը գալ Երևան, այն էլ՝ ամառային անվադողերով։ 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր