00:00:00

«Ռեժիմը ձգտում է Էդգար Ղազարյանին զրկել խոսքի իրավունքից»․ Փաստաբանը մանրամասնեց՝ Ղազարյանին մեղադրանք են առաջադրել հրապարակային քննադատության համար

18:04, 21 փետրվար 2025 Տեսանյութեր

Էդգար Ղազարյանին մեղադրանք են առաջադրել հրապարակային քննադատական խոսքի համար։ Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է։ Այդ մասին րոպեներ առաջ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Ղազարյանի նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։

Մեղադրանքն հիմքում, ինչպես նշեց փաստաբանը, Էդգար Ղազարյանի քննադատություններն են, օրինակ՝ լայվերի՝ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտությունները, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, իսկ այդ որոշումը կայացնող դատավորները կամ տգետ են կամ դավաճան։ Կամ՝ այն ատահայտությունը, որ Վահե Գրիգրյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։

«Այսպիսի արտահայտություններ են՝ քննադատություն, որտեղ  ոչ հայոհոյանք կա, ոչ վիրավորանք։ Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է։ Ռեժիմը ձգտում է Էդգար  Ղազարյանին զրկել հանրային խոսքի իրավունքից»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Ղազարյանին հրավիրել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝  հարցաքննության։

Հոդվածը, որով Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել, 2-5 տարի ազատազրկում է ենթադրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր