Այսօր՝ փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ։
Ներկաները կիսվել են շարժման հետ կապված հիշողություններով, հնչեցրել գնահատականներ ներկա իրավիճակի մասին, հանդես եկել առաջարկներով ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։
Հանդիպմանը խորը վրդովմունքով քննարկվել են վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտություններն արցախցիների մասին։
Ներկաները դատապարտել են նման պահվածքը, ինչն անընդունելի է հատկապես համազգային գաղափարախոսության տեսանկյունից։
Բանախոսների համոզմամբ՝ ամբողջ հայության գերագույն նպատակներից պետք է լինի Արցախի հայկականության վերականգնման հարցը։
Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։