00:00:00

Եվրամիությունից եկած պատվիրակությունն ԱԳՆ-ում էր

15:10, 11 փետրվար 2025 Քաղաքականություն

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարծել․

«ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության և Եվրոպայի վարչության, Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչների ու Եվրոպական միությունից ժամանած պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը, ներկայացվել են ՀՀ ԱԳՆ-ի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների կողմից իրականացվող հյուպատոսական գործառույթները:

Եվրոպական միության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ԵՄ համապատասխան տնօրինությունների, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ, փետրվարի 10-14-ը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում գտնվելու է Հայաստանում: Այցի նպատակը փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և առնչվող այլ ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր գնահատումն է, որը կնպաստի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի մշակմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր