Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Նիստը վարում է դատավոր Զեյնալ Աղաևը։ Այսօրվա նիստում ևս կշարունակվի «մեղադրանքների» հրապարկումը:
Նախորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 6-ին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ավրաամ Բերմանը միջնորդել էր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի հետ առանձին հանդիպման համար։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը և հանդիպման հնարավորություն տվել։