00:00:00

Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել. Ավինյանը՝ ավտոբուսում միջադեպի մասին

07:25, 10 փետրվար 2025 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց մանրամասներ ներկայացնել ուրբաթ օրը ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպից։

Զեկուցվեց, որ ուղևորը վթարային մուրճով կոտրել է ավտոբուսի ապակին: Տեղում վարորդը կանխել, ուղևորի ձեռքից բռնել է, կանչել են ոստիկանություն և ուղևորին տարել բաժին։

«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ, որ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն են։ Այսինքն՝ եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդ տեսակի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի: Կարծում եմ՝ շատ ադեկվատ և ճիշտ արձագանք է եղել։ Խուլիգանական նման պահվածքը չի կարող հանդուրժվել»,- ասաց Ավինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց վարորդներին իրենց համբերատարության համար: 

«Խնդրում եմ մեր վարորդներին՝ մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը, չտրվել սադրանքներին։ Այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ իրենք բարձրաձայնում են, լուծելով գնում ենք»,- ասաց Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր