00:00:00

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:24, 10 փետրվար 2025 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Նորավան-Լծեն-Տաթև, Նորավան-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են (մերկասառույց) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30