00:00:00

Վրաստանի իրավապահները հունվարին երկրից արտաքսել են 37 օտարերկրացու, այդ թվում՝ հայերի. ՆԳՆ

12:58, 09 փետրվար 2025 Քաղաքականություն

Վրաստանի իրավապահները հունվարին երկրից արտաքսել են 37 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ հայաստանցիների: Այս մասին  հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։

«Օտարերկրյա քաղաքացիներից ոմանք ինքնակամ են հեռացել Վրաստանից, իսկ ոմանք ստիպված են եղել երկիր լքել երկիրը միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում», - նշված է հայտարարության մեջ։ 

Ըստ ՆԳՆ–ի՝ արտաքսվածների թվում են Մոլդովայի, Եգիպտոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի քաղաքացիներ:

Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունն այն մարմինն է, որը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա իրավասություններից է Վրաստանում առանց օրինական հիմքերի հայտնաբերված օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը երկրից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր