Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
«Ես շարունակ, անհոգնել կրկնում եմ, որ Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունները» ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, դա փաստ է, դրա մասին պարզ խոսում է նաեւ ադրբեջանական կողմը։ Երեկ մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» «մեղադրական եզրակացության» մեջ արդեն ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել՝ միլիարդավոր դոլարների հասնող։
Այս ֆոնին ԵԱՀԿ ՄԽ չեղարկումը, դրանով Արցախյան հարցը «փակումը», ողջ հակամարտության պատմության խեղաթյուրումը, ինչպես նաեւ միջազգային դատական գործընթացներից հրաժարումը ճակատագրական է դառնալու հենց ՀՀ-ի համար։
Ադրբեջանի շինծու ու կեղծ օրակարգերը չեզոքացնելու ամենաճիշտ ու փաստկան ճանապարհը միջազգային իրավական գործընթացներն են, իսկ դրանցից հրաժարումը բերելու է աղետալի հետեւանքների»։