00:00:00

Եթե մարզիկը մեդալի համար չի գնալու Եվրոպայի առաջնությանը, ապա պետք չէ պետության փողերը քամուն տալ. Փաշիկ Ալավերդյան

15:24, 07 փետրվար 2025 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը, հնարավոր է, ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցի ոչ ամբողջական կազմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում  այս մասին ասել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Նախորդ տարիներին Հայաստանի ծանրամարտի ներքին առաջնություն չանցկացնելը պարտադրված էր, քանի որ մրցավայրում վերանորոգման աշխատանքներ էին»,- ասել է նա: 

Վերջինիս խոսքով` մի խումբ մարզիկներ Հայաստանի առաջնությանը չեն մասնակցում վնասվածքների պատճառով: 

«Ֆեդերացիայում ամեն ինչ նոր է, միայն մարզիչն ու մարզիկներն են հին, կարելի էր նրանց էլ փոխել: Այդ դեպքում նորովի կսկսեինք մտածել»,-ասաց նա:

Հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացրեց, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում իրեն փոխարինել է Սամվել Գասպարյանը, որը երիտասարդ է և որին խորհուրդ է տալիս լսել մեծերին:  

«Շատ մեծ է հավանականությունը, որ Եվրոպայի առաջնությանը ամբողջական կազմով չենք մասնակցի: Եթե մարզիկը մեդալի համար չի գնալու Եվրոպայի առաջնությանը, ապա չպետք է պետության փողերը քամուն տալ»,-ասաց նա:

Հայաստանի ծանրամարտի ընտրանին փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկանցի Ծաղկաձորում` նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա ապրիլին Մոլդովայում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30