00:00:00

Շղթայական վթար՝ 6 մեքենայի մասնակցությամբ, ևս 9 մեքենա հայտնվել է ճանապարհամերձ հատվածում․ 150 ավտոմեքենա՝ խցանման մեջ

07:12, 07 փետրվար 2025 Հասարակություն

Փետրվարի 6-ին, ժամը 20:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ 6 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ, ևս 9 տրանսպորտային միջոց հայտնվել է ճանապարհամերձ հատվածում․ 150 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են բերվել խցանումից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր