00:00:00

Ավինյանի մայրը մոտ կես միլիոն դոլարանոց առանձնատուն է գնել. Factor.am

19:14, 03 փետրվար 2025 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը նոր առանձնատուն է ձեռք բերել Երևանում: Այն գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից։

 

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ առանձնատունը գրանցված է Հասմիկ Խլղաթյանի անունով։ Հասմիկ Խլղաթյանը Տիգրան Ավինյանի մայրն է։

 

Factor.am-ընտրողների ռեգիստրից տեղեկացավ, որ Ավինյանն ու Խլղաթյանը գրանցված են նույն հասցեում՝ Ագաթանգեղոսի փողոցում։ Առանձնատունը քաղաքապետի ընտանիքը գնել է 2024 թվականի նոյեմբերի 19-ին։ Նույն օրը այն գրավադրվել է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲԸ-ում։ Առանձնատունը եռահարկ է և պարսպապատված։

 

Ըստ փաստաթղթերի՝ առանձնատանը կից կա օժանդակ շինություն և հողամաս։ Հողատարածքի մակերեսը 740 քմ է, իսկ առանձնատանը՝ 340 քմ։ Պարզեցինք, որ առանձնատունը վաճառվում է 490 հազար դոլարով։

 

Այսօր Oragir.news-ը հրապարակել էր առանձնատան լուսանկարը և նշել, որ այն պատկանում է Տիգրան Ավինյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր