00:00:00

Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված. իրավապահներ

16:27, 03 փետրվար 2025 Հասարակություն

Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված։ Այդ մասին հայտնել են իրավապահ մարմինները, փոխանցում է ТАСС-ը։

Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան ТАСС գործակալությունը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր