00:00:00

«Ավինյանը 650 000 դոլարով առանձնատուն է գնել» հոդվածը չի համապատասխանում իրականությանը․ խոսնակ

14:58, 03 փետրվար 2025 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածի վերնագիրը («ԱՎԻՆՅԱՆԸ 650 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ Է ԳՆԵԼ, ԱՊԱ ԿՈՂՔԻ ՀՈՂԸ ՄԻԱՑՐԵԼ») չի համապատասխանում իրականությանը, իսկ հոդվածի բովանդակությունը խեղաթյուրում է իրականությունը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Նշված լրատվամիջոցի նկատմամբ նախկինում Երևանի քաղաքապետը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հրապարակային ներողություն, զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում և փոխհատուցում։ Այս հոդվածի կապակցությամբ ևս քաղաքապետի կողմից նախատեսվում է նոր դատական հայց»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր