00:00:00

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը ՀՅԴ պատվիրակության հետ քննարկել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարության բացասական հետևանքները

13:09, 03 փետրվար 2025 Քաղաքականություն

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ պատվիրակության հետ է հանդիպել, քննարկված թեմաներից են եղել Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները,  ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարության բացասական հետևանքները։

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․

«Շաբաթ, 1 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցութենէն (Հ.Յ.Դ.) պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմէին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեան, Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան, Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի եւ կազմակերպական ներկայացուցիչ Ալպէր Պալապանեան:

Հանդիպումին արծարծուած հիմնական թեմաներն էին Հայաստանի ներկայ իրավիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու այսօրուան համապատկերը, Ցեղասպանութեան յղացքին մասին հնչող յայտարարութիւններու բացասական հետեւանքները, Միջին Արեւելքի մէջ տեղի ունեցող փոփոխութիւնները եւ յատկապէս լիբանանահայ համայնքի դիմագրաւած մարտահրաւէրները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր