00:00:00

Քաղաքային իշխանության հիմնավորումը, թե տրանսպորտի թանկացումը կապված է գազելների փոխարեն ավտոբուսների ներդրման հետ, արդարացված չէ. Մեսրոպ Առաքելյան

12:27, 03 փետրվար 2025 Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Քաղաքային իշխանության հիմնավորումը այն մասին, որ տրանսպորտի թանկացումը կապված է գազելների փոխարեն ավտոբուսների ներդրման հետ, մեղմ ասած, արդարացված չէ։

Բոլորս ենք հիշում, որ գազելային համակարգը եղել է գերշահութաբեր ոլորտ, և 100 դրամ ուղեվարձով տրանսպորտի գծատեր լինելը լուրջ բիզնես էր, ովքեր կապված էին իշխանությունների հետ։
 
Հետևաբար, պարզ տրամաբանություն է, որ 100 դրամ սակագնով համակարգի ժամանակ ինքնարժեքը եղել է բավական ցածր, և եթե ,օրինակ՝ հիմա այդ նույն գազելներով տրանսպորտային համակարգ ունենայինք, ինքարժեքով սակագինը պետք է լիներ 40-50 դրամ։
Այսինքն մարդիկ երբ գազելների համար վճարել են 100 դրամ, դրա կեսը գնացել է գծատերերի գրպանը, հետևաբար, այդ գծատերերի համակարգի վերացումը լիովին բավարար է սակագինը պահպանել 100 դրամ։
 
Հակառակ պարագայում ստացվում է, որ նախկին իշխանությունների ժամանակ որևէ կոռուպցիա ու չարաշահում չկար, և 100 դրամանոց գազելները նորմալ երևույթ էր։
 
Հասարակության դժգոհությունը 50 դրամ ավելի վճարելու մասին չէ, այլ հերթական անարդարության, քանի որ ժողովրդի սպասումը եղել է կյանքի որակի փոփոխություն իշխանության լավ աշխատանքի և ոչ թե իր կողմից ավել ծախս կատարելու հաշվին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր