00:00:00

Իշխանությունները գտնվում են երկու քարի արանքում՝ ուզում են իրենց հակապետական ծրագրերն իրականացնել, բայց նաև հասկանում են, որ ընտրություններ կան. Պատգամավոր

10:52, 03 փետրվար 2025 Քաղաքականություն

Իշխանությունները գտնվում են երկու քարի արանքում՝ ուզում են իրենց հակապետական ու հակաիրավական ծրագրերն իրականացնել, բայց նաև հասկանում են, որ ընտրություններ կան  և դա կարող է հակառակ էֆեկտը տալ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները վախենում են սոցիալական բունտից.«Հասել է մի վիճակ, երբ իշխանությունների չլուծած խնդիրներն այնքան են կուտակվել, որ դրանք ուղղակի ամեն առիթով դրսևորվում են։ Ասում են՝ կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակ։ Հիմա եկել է այս իշխանությունների քարերը հավաքելու ժամանակը։ Այն ամբարտավան ոճով, որ աշխատում էին, հիմա հասկանում են, որ դա այլևս չի աշխատում»։

Սակայն, պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունները չեն շեղվում իրենց քաղաքական ուղեգծից, և հենց դա է հայերի համար ամենամեծ վտանգը.«Դրանով վնաս է հասցվում մեր ազգային ինքնությանը և դրա պտուղները ստանալու է մեր պետությունը։ Սրա դեմն առնելու խնդիր կա և սա դառնում է օրակարգի թիվ մեկ հարցը։ Ադրբեջանը գործում է շատ հստակ ծրագրով՝ ինչ-որ հնարավոր է, ստանում է «խաղաղ» ճանապարհով, իսկ երբ հնարավոր չի լինում, հռետորաբանությունն է ավելացնում։ Հիմա անկլավների խնդիր է առաջանալու, նույն Տավուշում դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Առաջնագիծը քանդեցին, մեր վիճակը դարձնում են անպաշտպան։ Հիմա մյուս տարածքների հետ է կապված խնդիրը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր