00:00:00

Երևանի դպրոցներից մեկում թուրքական քարոզչություն է անցկացվել՝ Կարո Փայլանի մասնակցությամբ. Yerkir.am

17:10, 02 փետրվար 2025 Հասարակություն

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը գործում է 1999 թվականից) թուրքական քարոզչություն է անցկացվել Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, ներկայում Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանի մասնակցությամբ: Այս մասին ահազանգ է ստացել Yerkir.am-ը:

Ըստ հոդվածի՝ «մոտ երկու օր առաջ դպրոցի բարձր դասարանների աշակերտներին հավաքել են և ասել՝ պատրաստ եղեք, կարևոր հյուր է գալու, ձեզ լավ կպահեք»։

«Հանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ թուրքերը նորից կմորթեն հայերին։ Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն», - նշվում է հրապարակման մեջ:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ այս ամենը դուր չի եկել թե՛ աշակերտներին, թե՛ կոլեկտիվի անդամներին։ Ոմանք նույնիսկ ակնարկ են արել, որ ստիպված են եկել հանդիպմանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31