00:00:00

Հայերին սկսում են վարժեցնել թուրքական իշխանության տակ ապրելուն՝ թուրքահպատակության. քաղաքագետ

10:26, 02 փետրվար 2025 Քաղաքականություն

Քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամեն ինչ գալիս, իր տեղն է ընկնում։ ՀՀ ԱԱԾ-ն գործ հարուցեց ոչ թե Երևանի «Հանրապետության» հրապարակում «Ղարաբաղ-Ղարաբաղ» երգած թյուրքերի, այլ այդ խայտառակությունը հանրայնացրած հայի դեմ։
Սա նշանակում է, որ Փաշինյանի «իրական Հայաստանում» դրածո իշխանություններն իրենց ուժայիններով պաշտպանելու են թուրքերին և ճնշելու են հայերին։ Աստիճանաբար հայոց դեմ տարվող հոգեբանական պատերազմի այսպիսի հատուկ գործողություններն ավելանալու են։

Հայերին սկսում են վարժեցնել թուրքական իշխանության տակ ապրելուն, պարզ ասած՝ թուրքահպատակության։ Հայաստանում արգելված է լինելու Հայոց ցեղասպանության հիշատակումը պատմականորեն ճշգրիտ այն բովանդակությամբ, որը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Արևմտյան Հայաստան և Արցախ բառերի գործածումն անգամ արգելվելու է, ուր մնաց թե Արցախի ազատագրության մասին ձայն-ծպտուն հանելը։

Պատահական չէ, որ Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը։
Որքան էլ զարմանալի է, կատարվածը որոշ առումով լավ նշան է, դրական երևույթ։ Որովհետև ՀՀ-Ի ՔՈՂԱՐԿՎԱԾ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ, որն արդեն անզեն աչքով է տեսանելի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ պահի սկիզբ է առնելու ոչ թե անպիտան ու կեղծ «քաղաքական պայքար», այլ ազգային-ազատագրական իրական շարժում։ Այդ շարժումը սրբել-տանելու է դրածո հին ու նոր վայ-վերնախավերին ու հիմնելու է Հայաստանի իրական ապագան։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31