Նիկոլ Փաշինյանն իր վարկանիշը բարձրացնելու համար նոյեմբերին հրաժեշտի sms ուղարկեց մի շարք անկախ ու ոչ անկախ պաշտոնյաների, հետո էլ ասաց՝ իսկ իրենց ով էր ճանաչում, ինձ են դիմում մարդիկ։ Այդ պաշտոնյաների թվում նաև ՔԿ նախագահն էր, որին բավականին լավ ճանաչում էին։ Նշանակվեց նոր ՔԿ նախագահ, որը ԱԱԾ-ից էր, հետո Աննա Վարդապետյանի տեղակալն էր, և հիմա, Աննա Վարդապետյանի ու մյուսների հետ՝ հին ու նոր նշանակվածների, մրցակցության մեջ է։ ՔԿ պետ Արթուր Պողոսյանն էլ ուզում է ապացուցել, որ ինքն էլ վատ «Աննա Վարդապետյան» չէ։ Արցախցու են ձերբակալել, պատճառը հրապարակում արված տեսանյութն է, որում մի խումբ անձինք ադրբեջաներեն Ղարաբաղ են երգել։
70–ամյա արցախցին նկարահանել է, և նեղված գրառում արել, Արթուր Պողոսյանի ՔԿ-ն որոշել է տանել կալանքի։ Նիկոլ Փաշինյանի մոտ լավամարդ երևալու մոլուցքով տարված Պողոսյանը հաստատ ոչինչ չէր հաշվարկել։ Օրինակ հասարակության ռեակցիան, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին վնասելը, չէր հաշվարկել, որ քաղաքական քննադատներին ձերբակալելը Նիկոլ Փաշինյանի բռնապետ կոչելու պիտակ է դառնում, չէր հաշվարկել, որ արցախցիների հանդեպ հասարակության ռեակցիան չի հանգել ու չի հանգելու, գուցե իր շրջապատում այդ մասին չեն խոսում, բայց իրականությունն այլ է։
Արթուր Պողոսյանը չէր հաշվարկել, որ իր քայլն առիթ կլինի, որ մարդիկ հավաքվեն դատարանի առաջ, որ ճանապարհ փակեն, որ դատարանը կարող է անձին չկալանավորել և դա խայտառակ լինելու հերթական հիմքն է։ Արթուր Պողոսյանը արջի ծառայության քննությունը չհանձնեց, բայց օգնեց ընդդիմությանը Փաշինյանի գահավիժած ռեյտինգից մեկ տոկոս ևս խլելու հարցում։ Թարս աճեց արջի, ծառայությունը։
Irakanum.am