22:02:47

Սկանդալային ձայնագրություն «Իմնեմնիմի»-ի գործով. «Հակակրանք ունեմ, ուզում եմ դատեմ». դատախազ Հայկ Հարությունյան

23:42, 01 փետրվար 2025 Իրավական

AntiFake.am-ի տրամադրության տակ սկանդալային և բացառիկ ձայնագրություն է հայտնվել «Իմնեմնիմի»-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հարությունյանի մասնակցությամբ, որը 2024 թվականի ապրիլի 26-ին Ֆրանսիական համալսարանում դասախոսության ժամանակ ուսանողների խնդրանքով կարծիք է արտահայտում «Իմնեմնիմի»-ի գործով անցնող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործի մասին:

Հայկ Հարությունյանը մասնավորապես ասում է. «Անկեղծ ասած ես էդ անձի հետ կապված (խմբ.- Նարեկ Սամսոնյան), ես չեմ թաքցնի, հակակրանք կա, էդ անձի էությունը նայելուց ուզում եմ դատեմ: Չասեք` շահագրգռվածության, անաչառության հարց կլինի, իրականում էդ անձի, «վոբշմ» ինքը իմ վրա վատ ազդեցություն ունի: Ինքը դատվածություն չունի, որովհետև ինքը դատապարտվում է առանց պատժի նշանակման: Ինքը պատիժ չի կրում: Ինքը քրեական օրենսգրքով նախատեսված պատժի համակարգով սահմանված կարգով որևէ պատիժ իրա նկատմամբ չի նշանակվել, որովհետև վարույթի ժամկետներն անցել են»:

Լսարանից հարց է հնչում` «ո՞ր հոդվածով է անցնում»: Հայկ Հարությունյանը պատասխանում է՝ «խուլիգանություն»: «Էդ հոդվածով ես եմ հարուցել: Իրանք ուզում են էդ գործով շոու անեն, թող ապահովեն, կիմանան շոուն որն ա, «պրոստը» իրանք մտածում են` ես չեմ սիրում շոու: «Պրոստը» իրանք չեն մտածում, որ ես իրանց տալու եմ էդ շոուն»,- ասում է Հարությունյանը:

Նշենք, որ օրերս՝ հունվարի 31-ին, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31