Ջերմուկում տեղի ունեցավ Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի բացման արարողությունը:
Փետրվարի 1-7-ը անցկացվող ձմեռային երկրորդ խաղերին մասնակցում է շուրջ 1300 մարզիկ 19 երկրից:
7 օր մարզիկները կպայքարեն 7 մարզաձեւում՝ լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, սնոուբորդ, շախմատ, հոկեյ, սպորտային պարեր եւ ձնամարտ:
Ջերմուկում անցկացված բացման արարողության ժամանակ Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի դրոշը բերել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: Խաղերի ջահը վառել է Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանը:
Խաղերի ջահը վառվել էր 2025 հունվարի 18-ին Նորավանքում, որտեղից հասել է Ջերմուկ: Ջահի փոխանցմանը մասնակցել են Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Տոկիո-2020 բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը եւ երիտասարների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը: