00:00:00

Ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան

21:43, 01 փետրվար 2025 Քաղաքականություն

ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️
 
Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։
Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում։
Կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)։
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31