00:00:00

Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ

20:20, 01 փետրվար 2025 Սպորտ

 

 

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, գրում է armsport.am-ը:

«Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու վերադարձնի իր հանդեպ վստահությունը։ Կստանա՞ Օլիվեյրան տիտղոսային մենամարտի հնարավորություն, դա ես չգիտեմ։ Բայց գիտեմ, որ Արմանը հաջորդը մենամարտում, այդ հնարավորությունը չի ստանա»,- Չենդլերի խոսքերն է մեջբերում MMA Junkie-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել Չենդլերի և Օլիվեյրայի դեմ մենամարտելու՝ տիտղոսային մենամարտի ևս մեկ շանս տանալու ակնկալիքով։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31