00:00:00

Համացանցային խարդախության դեպքերն աճում են․ Wildberries-ը հայտարարություն է արել

15:37, 01 փետրվար 2025 Իրավական

Համացանցային առևտրի աշխուժացումն ակտիվ գործողությունների է մղել խարդախներին, որոնք մեսենջերներով ֆիշինգային նամակներ և հաղորդագրություններ են ուղարկում՝ ի թիվս այլ առաջարկների հայտնելով գոյություն չունեցող մրցույթներում և խաղարկություններում կեղծ շահումների մասին: Այս մասին հատուկ հաղորդագրություն է տարածել Wildberries-ի տեղեկատվական անվտանգության ծառայությունը։

Ընկերությունը ներկայացրել է ֆիշինգի հիմնական նշանները, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ խարդախություններից խուսափելու համար: Հաշվի առնելով Հայաստանում համացանցային առևտրի շարունակական ընդլայնումը՝ հորդորում ենք դրսևորել կատարյալ աչալրջություն և ծանոթանալ ներկայացվող զգուշացմանը:

Խարդախության հավանական դրսևորման հիմնական նշաններից է անսպասելի հաղորդագրությունը: Մեսենջերով իբր Wildberries-ի անունից տեղեկացնում են անսպասելի մրցանակներ շահելու մասին՝ հորդորելով անհապաղ հետևել հղմանը և տրամադրել անձնական տվյալներ: Wildberries-ը հայտարարում է, որ իր բոլոր ակցիաների և դրանց պայմանների մասին ամբողջական տեղեկությունը միշտ հասանելի է ընկերության պաշտոնական հարթակներում:  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31