Հայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը կալանավորվել է։
Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հայերի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ։
Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
«Կա մեկ կալանավորված անձ»,- հայտնեցին ՔԿ-ից։