00:00:00

Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում

08:11, 01 փետրվար 2025 Քաղաքականություն

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Անդրիուս Պուլոկասը։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների համագործակցության կարևորությունը, ներկայացրել է  ՆԳՆ մանդատի վերահսկողության տակ գտնվող մի շարք ուղղություններում գրանցված առաջընթացը՝ մասնավորապես անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության, ոստիկանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներին։

Քննարկվել են նաև վիզաների ազատականացման և մի շարք այլ  ուղղություններում համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս համատեքստում Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը նախարարության օրակարգային առաջնահերթ հարցերից է։ Այս առնչությամբ Մանտաս Յակիմավիչիուսը լիտվական կողմի պատրաստակամությունն է հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ երկխոսության ընթացքն առավել սահուն դարձնելու նպատակով։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը՝ տարբեր ոլորտների համար մշակելով համապատասխան ծրագրային գործողությունների պլան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր