00:00:00

Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում. «Գեղարդ» հիմնադրամ

21:00, 31 հունվար 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցն ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են 2025 թվականի «Յոթ ամենավտանգված» ծրագրի կարճ ցանկում։ Ցանկի մեջ ներառվել են նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ գտնվող Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին։   

Հիմնադրումից ի վեր (2013 թ․)՝ այս ծրագիրը քաղաքացիական հասարակության առաջատար նախաձեռնություն է՝ ուղղված Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությանը։

Համաձայն «Եվրոպա Նոստրա» կազմակերպության հաղորդագրության՝ վտանգված ժառանգության 14 վայրերը, որոնք ներկայացնում են եվրոպական 14 երկիր, ընտրվել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, նախագծերի վերլուծության փորձագետներ, տնտեսագետներ։    

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի եզակիությունը, առկա վտանգները, մշակութային արժեքի կարևորությունը;

Եվրոպայում «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի 2025 թվականի վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։

Մանրամասները՝ «Գեղարդ» հիմնադրամի նյութում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31