00:00:00

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների և քննարկումների շարք

20:33, 27 հունվար 2025 Լեռնային Ղարաբաղ

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք՝ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպումներն անցկացվելու են հենց երիտասարդների առաջարկած թեմաներով և կարող են համալրվել նորերով․

PR, հանրային հաղորդակցում, խոսքի մշակույթ,հռետորական արվեստ

Բիզնես կառավարում, տնտեսության զարգացում

Իրավագիտություն, Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ,

Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը,

Հոգեբանություն

Դիվանագիտություն և քաղաքագիտություն

Դատական համակարգի բարեփոխումներ։

«Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես թիմային աշխատանքը և ունես ցանկություն ներգրավված լինելու մեր ծրագրերին, ապա կարող ես ներկայացնել թեմաներ, առաջարկել բանախոսների և հանդես գալ սեփական նախաձեռնություններով:

Դասընթացներն անցկացվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Մասնակիցները ստանալու են դասախոսության մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։

Առաջին հանդիպումը հոգեբան Վիտյա Յարամիշյանի հետ տեղի կունենա փետրվարի 10-ին, ժամը 18:00-ին, Արգիշտի 9 հասցեում:

Թեմա՝ «Անձի ինքնաճանաչում և սթրեսի հաղթահարում»: Կանցկացվեն նաև հոգեբանական թեստեր և խաղեր:

Հարցերի և գրանցման համար գրել կամ զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով»,- նշված է «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31