00:00:00

Օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ցամաքային ուժերի խորհրդակցություն է անցկացրել

13:00, 21 հունվար 2025 Քաղաքականություն

Հասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, որին արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով, որ հիմա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

 

«Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովը ցամաքային ուժերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական ​​պատրաստության աշխատանքները և զինվորական կարգապահության վիճակը։

 

Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական և մարտական ​​գործունեությունը բարելավելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված խնդիրների ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելու ուղղությամբ․․․»։

 

Կարծում եմ այս խորհրդակցությանը արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով նաև, որ այս օրերին Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր