00:00:00

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը հայտնել է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը զարգացնելու ցանկության մասին

10:39, 21 հունվար 2025 Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ հայ-ռուսական համագործակցության կարևոր բաղադրիչը տնտեսությունն է:
 
«Մենք տեսնում ենք կայուն դրական ազդեցություն, որը բարենպաստ է անդրադառնում առևտրային հարաբերությունների զարգացման վրա»,- ասաց Միրզոյանը։
 
Նա նշեց, որ իր այցը նաև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի մի մասն է այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովները և այլ կարևոր հարթակներ:
 
«Սա վերաբերում է նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում տնտեսական փոխգործակցությանը, որում Հայաստանը, կարծում եմ, բավականին հաջողությամբ ավարտեց իր նախագահությունը դեկտեմբերին»,- ասաց Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր