00:00:00

Կալանավորվածի խցում 7 բջջային հեռախոս է հայտնաբերվել

22:22, 20 հունվար 2025 Իրավական

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող ծառայողը հայտնել է, որ պահակետի քողարկող պատի կողմից հիմնարկի խցերից մեկում ներնետում է կատարվել պարանի միջոցով:

Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես իրականացրել են հիշյալ խցի չնախատեսված խուզարկություն: Արդյունքում կալանավորված անձ Ա. Ս.-ի մահճակալի վրայից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 1 ականջակալ և ներնետման գործիք հանդիսացող 40 մետրանոց պարան՝ ծայրին ամրացված 1 սև գուլպա և կպչուն ժապավեն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր