00:00:00

Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյան

07:34, 20 հունվար 2025 Քաղաքականություն

«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաովը և նորից վերանայեք ձեր որոշումը»,-ԱԺ նիստի մեկնարկին, օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը ակնարկեց Ալեքսանդր Սիրունյանին՝ ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամ առաջադրելու փաստը։

«Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային  ատելության ահավոր մի օրինակ է։ Մարդ, որն ատում է սեփական հայրենակիցներին, մարդ, որը թշնամություն է տարածել տարիներ շարունակ»,-ասաց Մանուկյանը։

Պատգամավորն ասաց, թե կոռոպցիոն վտանգների մասին խոսելն այս դեպքում ավելորդ է համարում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե կարող են լինել մարդիկ, ովքեր Մանուկյանի անձնական գնահատականները չեն կիսի և վստահություն հայտնեց, որ Գեղամ Մանուկյանի շուրջ էլ կան մարդիկ, որոնց նկատմամբ նույնը կարող են ասել։

Սիմոնյանը հայտնեց, թե թեկնածուն կլինի քննարկմանը և իրենք հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել իրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր