00:00:00

ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը

06:15, 20 հունվար 2025 Քաղաքականություն

Ազգային ժողովում մեկնարկել է 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը։

Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց 1 րոպե լռությամբ հարգել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը։

Մհեր Սահակյանը զոհվել է հունվարի 13-ին։ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում նրա ավտոմեքենան մոտ 350-400 մետր գլորվել էր ձորը:

Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել էր սգո հուշամատյան:

Սահակյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։ Ամուսնացած էր, ունի չորս որդի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր