00:00:00

ՊՆ ռազմական ոստիկանության պետը հանձնարարականներ է տվել՝ ԶՈւ-ում կարգապահության ամրապնդմանն ուղղված թիրախային աշխատանքները շարունակելու վերաբերյալ

16:54, 18 հունվար 2025 Քաղաքականություն

 

 

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ:

Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ըստ համակարգման ուղղությունների ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում զորամասերում և բանակային դիրքերում ՌՈ-ի իրականացրած օպերատիվ-կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումները։

ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղղված թիրախային աշխատանքները շարունակելու, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը խորացնելու և փոխվստահության մթնոլորտն ամրապնդելու վերաբերյալ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր