00:00:00

«Արարատը» խզել է պայմանագիրը պաշտպան Տրեմուլեի հետ

14:27, 18 հունվար 2025 Սպորտ

Երևանի «Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է պաշտպան Սանդրո Տրեմուլեն: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

 

Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: 25-ամյա ֆուտբոլիստն «Արարատին» միացել էր ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:

 

Նա «Արարատի» կազմում մասնկցել է Fastex Պրեմիեր լիգայի 7 հանդիպման:

 

«Շնորհակալություն ենք հայտնում Տրեմուլեին կատարած աշխատանքի համար և մաղթում ենք հետագա հաջողություններ»,- նշված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր