00:00:00

Իսրայելի անվտանգության նախարարը դեմ է հրադադարին

15:56, 17 հունվար 2025 Քաղաքականություն

Իսրայելի նախարարների կաբինետը կողմ է քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատման ու պատանդների գործարքի հաստատման օգտին. գրում է Jerusalem post-ը։

Սակայն Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարները դեմ են համաձայնագրին։

Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը վերջին պահին կոչ է արել կառավարության մյուս անդամներին դեմ քվեարկել այդ գործարքին, որ րոպեներ առաջ հաստատվել էր անվտանգության կաբինետում։

Կառավարությունը ողջ կազմով դեռ պետք է հաստատի այս ամենը շաբաթ օրը։ Գործարքը պետք է ուժի մեջ մտնի կիրակի օրը՝ ժամը 12:15-ին, և առաջին փուլում 33 պատանդներից առաջինը կազատվի ժամը 16:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր