00:00:00

Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ

15:16, 17 հունվար 2025 Իրավական

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի կողմից բավարարվել է պաշտպանների միջնորդությունը՝  Գաբրիել Չենբերջյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին։

Փաստաբան Միքայել Համբարձումյանը հայտնում է, որ քննության արդյունքում դատախազի բողոքը մերժվել է։

«Հակակոռուպցիոն դատարանի դատավոր  Տիգրան Դավթյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանի օբյեկտիվ և սկզբունքային որոշումներով Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ։

Վստահ ենք, որ ապագայում կժխտվի նաև Գաբրիել Չենբերջյանին առաջադրված մեղադրանքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր