00:00:00

Հայկական ատոմակայանում 2024-ին իրականացվել է 4 ստուգայց, կարևոր պաշտոն զբաղեցնող 4 անձ ենթարկվել է պատասխանատվության

14:45, 17 հունվար 2025 Իրավական

Միջուկային տեղակայանքների նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն:

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վերլուծվել են հաշվետվությունները, ուսումնասիրվել են անվտանգության 15 համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման փաթեթներ, վերլուծվել են անվտանգության համար կարևոր ծրագրերում և հրահանգներում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթներ կազմվել են եզրակացություններ: Տրամադրվել է անվտանգության համար կարևոր աշխատանքների իրականացման 6 թույլտվություններ։

Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվել են 4 ստուգայցեր, անվտանգության տեսակետից կարևոր պաշտոն զբաղեցնող 4  անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Կոմիտեի կողմից իրականացվել է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիտարկում և վերլուծություն։ Կոմիտեի կողմից շարունակվել է իրականացվել նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ընտրված նախագծերի ուսումնասիրություն:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործմամբ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում Կոմիտեն իրականացրել է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում (83) և նոր լիցենզիայի տրամադրում (իրավաբանական անձ՝ 26, ֆիզիկական անձ՝ 93), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում․՝5,  լիցենզիայի գործողության դադարեցում․՝9: 2024թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիային կից պահանջների կատարման ուսումնասիրություններ, ըստ անհրաժեշտության՝ կատարվել է ռադիոակտիվ աղբյուրի շահագործումից հանում ու վնասազերծում և այլն:

2024 թ․ իրականացվել է 23 ստուգայց, որի արդյունքում տրվել է 265 կարգադրագիր։ Անվտանգության տեսակետից կարևոր պաշտոն զբաղեցնող 5  անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Եվրոպական միության և ԱԷՄԳ օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով իրականացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի։ Մոնիթորինգի արդյունքում ճառագայթային իրավիճակի շեղումներ չեն հայտնաբերվել։

Աշխատանք է տարվել «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի վերանայման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ: Պարբերաբար իրականացվում է ԱԷՕԲ օրենսդրության վերանայում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների փոփոխությունները, նոր ստանդարտները, միջազգային և ներքին փորձը։ Հաշվի առնելով Եվրոպական Միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը Եվրամիության դիրեկտիվների։ Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նապատկով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Օրենքի նախագծի լրամշակման նպատակով 2024թ․ նախագիծը մշակող խմբին է ներկայացվել դիտողություններ և առաջարկություններ։  Միջազգային (ԱԷՄԳ և ԵՄ) փորձաքննության նպատակով լրամշակված նախագիծը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել միջազգային փորձագիտական խմբին։ Նոր Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ 2025թ․սեպտեմբերին։ Վերանայվում է նաև «Ճառագայթային անվտանգության նորմերն ու կանոնները», երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվի և կմշակվի նոր փաստաթղթեր, որոնք կկարգավորեն ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների ապահովումը։

2024 շարունակվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ իրականացվող ՏՀ ծրագրերը, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների տարբեր հանձնաժողովների շրջանակում իրականացվող աշխատանքները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր