Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։
Նախատեսվում է, որ Փեզեշքիանը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նախագահները կստորագրեն Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։